ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Լաչինի ճանապարհի մուտքի մոտ սահմանային անցակետի ստեղծումը անհրաժեշտություն է». Ադրբեջանի ԱԳՆ

«Լաչինի ճանապարհի մուտքի մոտ սահմանային անցակետի ստեղծումը անհրաժեշտություն է». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետի ստեղծումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցակետի ստեղծումն իբր անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ հայկական կողմի ագրեսիվ քաղաքականությունն ու անօրինական գործողությունները կանխելու համար։

«Ադրբեջանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային շահերն ու անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի վերջին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Նրա խոսքով, միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։

 

  • Կիսվել: