երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Գրիգորյան (տեսանյութ)

Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Գրիգորյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ ՛՛Պատկանում է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը... Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը՛՛:

Ռուսաստանը, Գրիգորյանի խոսքով, պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ ՛՛Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում՝ որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ ՌԴ-ն պետք է գործի՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: