ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել․ տեսանյութ

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել․ տեսանյութ

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Տեսանյութը տարածվել է նաև համացանցի հայկական տիրույթում։

Տեսանյութին անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը. «Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել: Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սա ներկայացնում են որպես «հումոր», մինչդեռ սա իրենց իրական դեմքն է ու պատկերացրած «խաղաղությունը»»,- գրել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ2022 թ. դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

  • Կիսվել: