կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լաչինի միջանցքը բացելու հարցում դեռևս չենք տեսնում որևէ առաջընթաց. Արմեն Գրիգորյան

Լաչինի միջանցքը բացելու հարցում դեռևս չենք տեսնում որևէ առաջընթաց. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է` Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում պետք է լինի միջազգային հանրության ներկայություն:

«Միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն պետք է քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, դա նաև իրենից ենթադրում է միջազգային հանրության ներգրավվածություն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նա:

Գրիգորյանի խոսքով՝  միջազգային մեխանիզմի տեսանկյունից դեռևս առարկայական արդյունքներ չկան, բայց որոշակի առաջընթացը կա, որը բավարար չէ, սակայն`կարևոր է:

Հարցին`առաջընթաց կա՞ Լաչինի միջանցքը բացելու բանակցությունեներում`նա արձագանքեց`հայկական կողմը դեռևս չի տեսնում որևէ առաջընթաց:

  • Կիսվել: