ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պետդեպ

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այն հարցին, թե արդյոք բարձր մակարդակի բանակցությունները, որոնք վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վարում էին Բաքվում և Երևանում անցած շաբաթվա ընթացքում, հաջողությամբ չեն պսակվել,  շեշտել է, որ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է անցակետի տեղադրմամբ։

«ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Անկեղծորեն ասած այդ քայլը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը։ Մեր տեսակետն է, որ Լաչինի միջանցքում պետք է մարդկանց ու առևտրի ազատ և բաց անցում լինի։ Դրանով հանդերձ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում` ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարն անձամբ, շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում։ 

Սակայն այս պահին չեմ կարող տեղում ընթացող դիվանագիտական միջոցառումների ու խոսակցությունների մասին մանրամասներ հաղորդել»,– ասել է նա։ 

  • Կիսվել: