ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»

Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»։

Միևնույն ժամանակ այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Հաջիևը հայտնել է, որ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նամակներ է փոխանցել հրամանատարությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ռուս խաղաղապահները փակված ճանապարհի մոտ վրաններ են տեղադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: