կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի․ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի․ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով նիստին հայտարարեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերստը:

Նա կոչ արեց անմիջապես վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով, թույլ տալ միջազգային կազմակերպություններին աշխատել տեղում, հաշվի առնել ԼՂ բնակչության իրավունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում::

«Դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»,- ընգծեց նա՝ նշելով գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի հետ կապված խնդիրները։

Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով ստեղծվել է մարդասիրական ճգնաժամ։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշատակեց Արդարդատության միջազգային դատարանի վճիռը, որը պահաջնում է Ադրբեջանից ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Նա նշեց, որ Եվրամիությանը զուգահեռ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ջանքերին։

  • Կիսվել: