շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ-ն հնարավոր է քննարկում անցկացնի

Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ-ն հնարավոր է քննարկում անցկացնի

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեղի կունենա Ստրասբուրգումէ 2023 թվականի հունիսի 19-23-ը: Ինչպես  հայտնում են ԵԽ մամուլի ծառայությունից` հնարավոր է նիստում հրատապ քննարկում անցկացվի Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման վերաբերյալ:

Երկուշաբթի՝ հունիսի 19-ին, ժամը 14:30-ին լիագումար նիստի սկզբում Խորհրդարանական վեհաժողովը կընդունի իր վերջնական օրակարգը և կորոշի, թե արդյոք այս քննարկումը տեղի կունենա:

Եթե ​​ԵԽԽՎ-ն հավանություն տա բանավեճի անցկացման խնդրանքին, ապա այն կկայանա 2023 թվականի հունիսի 22-ի հինգշաբթի օրը ուշ կեսօրին (Ստրասբուրգի ժամանակով ժամը 16:00-20:00-ը):

  • Կիսվել: