երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լաչինի միջանցքի բացման պահանջով միաժամանակյա հավաքներ են տեղի ունենում Երևանում, Ստեփանակերտում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Վիեննայում

Լաչինի միջանցքի բացման պահանջով միաժամանակյա հավաքներ են տեղի ունենում Երևանում, Ստեփանակերտում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Վիեննայում

Լաչինի միջանցքի բացման պահանջով միաժամանակյա հավաքներ են տեղի ունենում Երևանում, Ստեփանակերտում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Վիեննայում, ինչպես նաև հայկական այլ քաղաքներում՝ Կապանում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում։ Այս մասին այտնում է «Բացում» նախաձեռնությունը։

«Հիմնական նպատակներն են Լաչինի միջանցքի բացումը, պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները, նպաստել հումանիտար աղետի և ճգնաժամի վերացմանը։

 Այս միասնական գործողության հիմքում հավաքական հանձնառությունն է՝ ուժեղացնել արցախահայության ձայնը, որպեսզի լսի ամբողջ աշխարհը: Խաղաղ բողոքի ակցիաների, ազդեցիկ ելույթների և անզիջում միասնության միջոցով մենք կստիպենք արդարության և մարդասիրության մեր պահանջը հասանելի դառնա աշխարհի բոլոր անկյուններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: