ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լաչին է տեղափոխվել ադրբեջանցիների ևս մեկ խումբ՝ 53 հոգի

Լաչին է տեղափոխվել ադրբեջանցիների ևս մեկ խումբ՝ 53 հոգի

Այսօր Բաքվի Գարադաղ թաղամասի Gobu Park 3 բնակելի համալիրից Լաչին է տեղափոխվել ադրբեջանցիների ևս մեկ խումբ։ Այս փուլում մշտական բնակության է ժամանել 15 ընտանիք՝ 53 հոգի։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լաչին քաղաք ժամանած ընտանիքներին դիմավորել են Ադրբեջանի «Փախստականների և տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և Լաչինի շրջանի Գործադիր իշխանության աշխատակիցները» (չակերտները խմբ․),- հայտնել են լրատվամիջոցները։

Լաչին տեղափոխվածները նաև ստացել են իրենց տների բանալիները։

Այս կերպ իրականացվում է 70 ընտանիքի (266 մարդ) տեղափոխումը Լաչին։

 

 

  • Կիսվել: