ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կտրոնով տրամադրվող պարենային ապրանքների ցանկն ընդլայնվել է. անդրադարձ

Կտրոնով տրամադրվող պարենային ապրանքների ցանկն ընդլայնվել է. անդրադարձ

Քաղաքացիներին սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար նախատեսված կտրոնների տրամադրման երկրորդ փուլը  կմեկնարկի փետրվարի 18-ից ու կկազմակերպվի նախորդի պես։

Այս մասին «Արցախպրես»- թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Իշխանյանը։

«Քաղաք Ստեփանակերտում 19  սպասարկման կետերի փոխարեն կգործեն 18-ը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թիվ 2 մասնաշենքի սպասարկման կետը՝ տեղակայված Կնունյանցների 1 հասցեում, չի սպասարկելու: Քաղաքացիները ժամը  09:00-ից կարող են մոտենալ սպասարկման վայրեր՝ իրենց հասանելիք կտրոններն ստանալու նպատակով։ Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան ևս երեք պարենային՝ ձու, միրգ ու բանջարեղեն,  և  մեկ ոչ պարենային( լվացքի փոշի) ապրանքներ: Ավելացած ապրանքատեսակները յուրաքանչյուր անձի համար ամսվա կտրվածքով կտրամադրվեն հետևյալ սահմանաչափով՝ ձու 10 հատ, բանջարեղեն` 6 կգ, միրգ`  4 կգ, լվացքի փոշի` 1 տուփ»,-նշել է Ն. Իշխանյանը։

Նրա ընդգծել է,  որ հենց սկզբից էլ իրականացվող ծրագրի նպատակը ունեցած սննդամթերքի որոշ տեսակների արդար և համաչափ բաշխումն  ու  պատկան մարմինների կողմից գների կարգավորումն է եղել: 

«Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ կտրոնային համակարգի ներդրմամբ որոշ խնդիրներ լուծվել են, ավելին՝ խանութներում նկատվում է կտրոնային համակարգով տրամադրվող որոշ ապրանքների ավելցուկ»,-ընդհանրացրել է Ն. Իշխանյանը։

  • Կիսվել: