չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը

Կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:

Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:

Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

  • Կիսվել: