ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում Դուք գտնվում եք առաջնային գծում․ Արայիկ Բաղրյանի ուղերձը

Կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում Դուք գտնվում եք առաջնային գծում․ Արայիկ Բաղրյանի ուղերձը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ․

Սիրելի´ բուժքույրեր,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։

Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է:

Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։

Նոր տիպի կորոնավիրուսային վարակը ձևավորել է հանրային նոր օրակարգ ու մոտեցումներ և այսօր Դուք շարունակում եք կատարել Ձեր աշխատանքն ուղղված բնակչության առողջության պահպանմանը:

Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, Դուք գտնվում եք առաջնային գծում:

Սիրելի´ բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը:

  • Կիսվել: