հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:
COVID -19 ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:

Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն:

 

  • Կիսվել: