երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի:

Նրանք իրենց ձեռքում պահել են Արցախի դրոշը եւ արցախցի երեխաների լուսանկարները:
Ակցիայի մասնակիցները ահազանգում են Արցախում օր օրի վատթարացող հումանիտար չգնաժամի մասին: Արտերկրում ապրող հայերը պահանջում են միջազգային կառույցներից՝ համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի ապօրինի գործողություններին եւ պարտադրել՝ բացել Արցախի կյանքի ճանապարհը:

Հավելենք, որ վերջին օրերին սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ պահանջում բացել Լաչինի միջանցքը։

 

  • Կիսվել: