կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն Արցախի (տեսանյութ)

Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն Արցախի (տեսանյութ)

Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի: Նրանք իրենց ձեռքում պահել են Արցախի դրոշը եւ արցախցի երեխաների լուսանկարները:

Ակցիայի մասնակիցները ահազանգում են Արցախում օր օրի վատթարացող հումանիտար չգնաժամի մասին: Արտերկրում ապրող հայերը պահանջում են միջազգային կառույցներից՝ համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի ապօրինի գործողություններին եւ պարտադրել՝ բացել Արցախի կյանքի ճանապարհը:

Նշենք, որ վերջին օրերին Սփյուռքում ապրող հայերը պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ պահանջում՝ բացել Լաչինի միջանցքը:

 

  • Կիսվել: