ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոչ ենք անում ԵՄ անդամ պետություններին դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ EDS-ը  համերաշխություն է հայտնել արցախցիներին

Կոչ ենք անում ԵՄ անդամ պետություններին դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ EDS-ը համերաշխություն է հայտնել արցախցիներին

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (EDS, համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա, Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպություն) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝  խստորեն դատապարտելով է 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Այս ակցիան լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության աղաղակող խախտում:

Մենք համերաշխ ենք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի հետ, որը պատանդ է և զրկված է առաջին անհրաժեշտության իրերից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրաէներգիան, գազը և դեղորայքը: Մենք Ադրբեջանից պահանջում ենք անհապաղ բացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ։ Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունները, ատելության և ուժի սպառնալիքի հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անընդունելի են ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել հակամարտության կարգավորման բանակցությունները և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը: Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպական Միության անդամ պետություններին դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից բազմիցս իրականացվող ռազմական ագրեսիայի հետ ՝ խախտելով նրա ինքնիշխանությունը:

Եվրոպացի դեմոկրատ ուսանողները կշարունակեն աջակցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին և արդարություն պահանջել նրա իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: