երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոչ եմ անում այցելել Արցախ՝ ապացուցելու, որ ամերիկյան արժեքները նավթի և գազի դիմաց չեն վաճառվում. Ֆիլիպս

Կոչ եմ անում այցելել Արցախ՝ ապացուցելու, որ ամերիկյան արժեքները նավթի և գազի դիմաց չեն վաճառվում. Ֆիլիպս

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն ահազանգել է նոր ցեղասպանության վտանգի մասին:

Նա կոչ է արել Վաշինգտոնին ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք, ըստ Ֆիլիպսի, լավ փաստագրված են։

՛՛Կոչ եմ անում այցելել Արցախ՝ համերաշխություն հայտնելու հայ ժողովրդին և ապացուցելու, որ ամերիկյան արժեքները նավթի և գազի դիմաց չեն վաճառվում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այսօր ավերում է հայկական քրիստոնեական եկեղեցիները և հուշարձանները։ Ադրբեջանի նպատակներից է նաև հայերի մշակութային բնաջնջումը։

ԱՄՆ-ը հակազդման մի քանի գործիք ունի։ Բացի 907-րդ բանաձևից՝ կարող ենք գործարկել նաև Մարդասիրական օգնության միջանցքների ակտը, որի համաձայն ամերիկյան մարդասիրական օգնության փոխադրումը սահմանափակող երկրները պետք է զրկվեն Վաշինգտոնի աջակցությունից։ Պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչության դեմ ունենք նաև ՛՛Մագնիտսկու ակտը՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: