ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին. Փաշինյանը՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին

Կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին. Փաշինյանը՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին

Ճիշտ բանաձև է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղղություն է։ Նաև կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին, այնուամենայնիվ, համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին: Իհարկե, մյուս կողմից էլ նաև Բաքվից էլ այդ պատրաստակամությունը պետք է լինի, որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։ Եվ գուցե դա է պատճառը նման վերաբերմունքի և ռեակցիայի։ Եկեք շատ արագ հետևություններ չանենք՛՛:

 

 

  • Կիսվել: