երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ԿԽՄԿ ներկայացուցիչն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը հունիսի 24-ին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։

Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։

Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար:

  • Կիսվել: