երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ վերսկսել հումանիտար օգնության մատակարարումն Արցախ

ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ վերսկսել հումանիտար օգնության մատակարարումն Արցախ

ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման հնարավորության մասին հարցին։

«Մենք պատրաստ ենք աշխատել և աջակցել քաղաքացիական բնակչությանը՝ իհարկե ունենալով կողմերի համաձայնությունը մեր տեղաշարժի համար։ Այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է», - ասել է Ամատունին։

  • Կիսվել: