երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող որևէ մեկին ձերբակալելը ռազմական հանցագործություն է. Բեգլարյան

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող որևէ մեկին ձերբակալելը ռազմական հանցագործություն է. Բեգլարյան

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող որևէ մեկին ձերբակալելը ռազմական հանցագործություն է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

՛՛Արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանից կպահանջի՞ ազատ արձակել Վագիֆ Խաչատրյանին՝ հատկապես հաշվի առնելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի տխրահռչակ ՛՛ողջունումը՛՛ Ալիևի՝ արցախցիներին ՛՛համաներելու՛՛ խոստմանը։ Հանցագործություններին աջակցելը նույնպես հանցագործություն է՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

 

 

  • Կիսվել: