չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կկազմակերպվի միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին

Կկազմակերպվի միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և «Մշակույթ և ապագա» հիմնադրամի (Ռուսաստան) համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին    տեղեկացրել  են  ԱՀ  կրթության, գիտության  և մշակույթի  նախարարությունից:

 
Գիտագործնական կենֆերանսի զեկուցումները նպատակաուղղված են վերհանելու հայոց մշակութային ու լուսավորչական կենտրոններից մեկում՝ Շուշիում, 1920 թ. թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության դրդապատճառները, բուն ընթացքը և հետևանքները:

Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
 
Գիտաժողովն անց է կացվելու առցանց՝ ZOOM հարթակում:
 
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի ծրագրին ցանկացողները  կարող են ծանոթանալ նախարարության կայքէջում: Թեմայով հետաքրքվողները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով՝  (կոնֆերանսի գաղտնաբառ՝ 2015) և ունկնդրել ելույթները:

  • Կիսվել: