չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու՝ Շահրամանյանի տեսլականը. Մոսիյան

Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու՝ Շահրամանյանի տեսլականը. Մոսիյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ելույթ է ունեցել Արցախի ԱԺ հատուկ նիստում՝ նշելով, որ ՀՅԴ խմբակցությունը առաջադրել է պարոն Շահրամանյանի թեկնածությունը:

՛՛Իմ գործընկերը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Ես պարզապես ավելացնեմ մեկ-երկու նախադասություն:

Մենք էլ ենք հանդիպել պարոն Շահրամանյանի հետ: Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու իր տեսլականը և գտնում ենք, որ Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է ունենա մի շարք հատկություններ:

Դա որոշում կայացնելու ունակությունն է, ազնվությունը, պարկեշտությունը, համախմբման կարողությունը և, իհարկե, պետական կառավարման համակարգում ունեցած հարուստ փորձը:

Այս հիմնական պատճառներն են և իր տեսլականը հաշվի առնելով ՀՅԴ խմբակցությունը առաջադրել է պարոն Շահրամանյանի թեկնածությունը՛՛,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: