երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Կիսում ենք Ձեր մտահոգությունը, ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքով պետք է վերականգնվի․Դլուչի-Սուլիգա

Կիսում ենք Ձեր մտահոգությունը, ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքով պետք է վերականգնվի․Դլուչի-Սուլիգա

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի` Արցախ վերադարձող 19 հայ երեխաների նկատմամբ մի խումբ ադրբեջանցիների կողմից էմոցիոնալ և հոգեբանական բռնության միջադեպի մասին նամակին՝ հավաստիացնելով, որ իրենք քաջատեղյակ են միջադեպի մասին։

«Մենք հավասարապես մտահոգված ենք մնում այն տառապանքով, որ ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումները պատճառում են տեղի բնակիչներին, ինչպես նաև հումանիտար հետևանքներով»,-նշում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը։
 
Տիկին Սուլիգան հավելում է, որ 2022թ․ դեկտեմբերի սկզբից մոբիլիզացրել են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հասնելու իրավիճակի լուծմանը։ ԵՄ բարձր հանձնակատար, փոխնախագահ Ժոզեֆ Բորելը, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կանոնավոր կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։
 
«Մենք շարունակում ենք պնդել, որ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը և ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքի երկայնքով պետք է վերականգնվի՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունը և կշարունակենք մեր ջանքերը` գտնելու իրավիճակի՝ ժամանակին և խաղաղ հանգուցալուծում»,- ամփոփել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը։

 

 

  • Կիսվել: