հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Խստորեն պահանջեք Ադրբեջանից՝ բացել միջանցքը և հանել ապօրինի անցակետը․ կոչ՝ միջազգային հանրությանը

Խստորեն պահանջեք Ադրբեջանից՝ բացել միջանցքը և հանել ապօրինի անցակետը․ կոչ՝ միջազգային հանրությանը

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և հանել ապօրինի անցակետը։

Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Այդուհանդերձ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն կառուցելու պատրաստակամության համար:

Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։

  • Կիսվել: