երկուշաբթի, հունիս 1
1 / 6 / 2020
Խոշոր վթար՝ Արցախում․ կան զոհեր և վիրավորներ

Խոշոր վթար՝ Արցախում․ կան զոհեր և վիրավորներ

Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին մայիսի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմանում, խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

«Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել  «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում։

 

Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը։ 

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:

  • Կիսվել: