ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խորհրդարանն ԱՀ վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ է նշանակել

Խորհրդարանն ԱՀ վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ է նշանակել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 27-ի հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման հարցը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ առաջարկվել է Կարինե Բաբայանի թեկնածությունը, ում ներկայացրել է ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը:

Нет описания.Իր խոսքում Կարինե Բաբայանը նշել է, որ ողջ ներուժն օգտագործելու է ի նպաստ արդար, անկախ, արդյունավետ դատական համակարգի զարգացման:

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն կողմ է քվեարկել Կարինե Բաբայանի թեկնածությանը որպես ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հաջորդ օրակարգային հարցով Ազգային ժողովը քննարկել և փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Մհեր Ստեփանյանին:

Нет описания.Իր խոսքում նա նշել է, որ շուրջ 24 տարի աշխատում է դատական համակարգում, ընդ որում, վերջին ավելի քան 14 տարին՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

«Դատավորի պարտականություններս կատարելիս միշտ փորձել եմ լինել անկախ, անաչառ, սկզբունքային, արդարացի և մարդասեր, պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները»,-ասել է Մ. Ստեփանյանը՝ հավաստիացնելով, որ այսուհետ դատավորի բարդ, ծանր ու միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանքը կշարունակել արդեն ԱՀ վերաքննիչ դատարանում՝ իր ամենօրյա աշխատանքով և մասնագիտական փորձով ավելի բարձրացնելով դատավորի և դատական իշխանության հեղինակությունը:

  • Կիսվել: