ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորհրդակցություն՝ կապված պատերազմին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ

Խորհրդակցություն՝ կապված պատերազմին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ

Հունվարի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից՝ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ընդգծվել է առկա տվյալներն ամբողջացնելուց հետո համապատասխան իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը։
 
Խորհրդակցությանը մասնակցում էին Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: