երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խերխան. Շրջափակում, օր 60-րդ

Խերխան. Շրջափակում, օր 60-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու Արցախի   Հանրապետության տևական շրջափակումը  Մարտունու շրջանի Խերխան համայնքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

Համայնքի ղեկավար  Գրիշա Կարապետյանի խոսքով`   փոքրիկ  գյուղում առաջացած մեծ խնդիրները, սակայն,  փորձում են լուծել վաղվա օրվա հանդեպ հավատով։

«Ամենալուրջ խնդիրը դիզվառելիքի պակասն է, որի պատճառով գյուղացիները չեն կարողանում անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները գործի դնել։ Սննդի առումով ժուժկալ ենք, չենք բողոքում։ Կտրոնային համակարգով առաջարկվող սննդամթերքը ձեռք ենք բերել գյուղի խանութից»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ կատարել է 110 հա ցորենի և գարու ցանքս։ Հենց  դիզվառելիք տրամադրեն` կսկսեն գարնանացանի աշխատանքները։

Գյուղում ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներ չկան. ցանկությունը մեծ է, սակայն միջոցները սուղ են։

Խերխանում  երիտասարդները քիչ չեն։ Նրանք կապված են հայրենի եզերքին, և եթե երկրում խաղաղություն լինի,  կշարունակեն արարել հայրենիքում ու շենացնել համայնքը։

  • Կիսվել: