կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ

Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, հայտարարություն-կոչ է տարածել Արցախի ԱԺ Արթուր Թովմասյանը:

Կոչում նաեւ ասվում է. «Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:

Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

Հայրենակիցնե´ր

Շրջափակումը մի օր կավարտվի:

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:

Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»։

  • Կիսվել: