հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաղաղապահները Արցախում կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Խաղաղապահները Արցախում կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
 
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
 
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – նշել են նախարարությունում։
 
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։

  • Կիսվել: