ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղապահներն Արցախից տարհանել են 63 ՌԴ քաղաքացու, այդ թվում՝ 5 երեխայի

Խաղաղապահներն Արցախից տարհանել են 63 ՌԴ քաղաքացու, այդ թվում՝ 5 երեխայի

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Արցախի տարածք։

Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:

Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ 

Հիշեցնենք, որ  Ադբերջանն անցած տարվա դեկտեմբերի 12-ին շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

  • Կիսվել: