երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակը բարելավելու համար. Զախարովան` Լաչինի մասին

Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակը բարելավելու համար. Զախարովան` Լաչինի մասին

 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անտեղի է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը։ Այս մասին Զախարովան ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին հարցին։
 
«Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ տեղում իրավիճակի կարգավորման համար։ Հրապարակային ոչ մի հարձակում գործին չի օգնում։ Իրավիճակն ավելի վատ էր։ Աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»,–նշեց նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին հանդես գալ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավիճակի հստակ պարզաբանմամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: