ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղապահ զորախմբի անհրաժեշտություն կա նույնիսկ Լեռնային Ղարաբաղում․ Միրզոյան

Խաղաղապահ զորախմբի անհրաժեշտություն կա նույնիսկ Լեռնային Ղարաբաղում․ Միրզոյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը միջազգային երաշխիքների կարիք կունենա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Այս ամբողջ կարգավորումը, նրա խոսքով, այսպես թե այնպես, միջազգային երաշխիքների, վեճերի լուծման կոնկրետ գործող մեխանիզմների կարիք կունենա:

«Կարծում եմ՝ տեղում կպահանջվի միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայություն, մասնավորապես, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայություն։ Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ քաղաքականությունը հստակ ցույց են տալիս, որ խաղաղապահ զորախմբի անհրաժեշտություն կա նույնիսկ Լեռնային Ղարաբաղում»,-ասաց ԱԳ նախարարը։ Միջազգային հանրության համար, նրա խոսքով, կա գործունեության բավականին լայն սպեկտր։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես կարգավորման գործընթացին, այնպես էլ ապագային ։

  • Կիսվել: