շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ, կիրառվել է «Բայրաքթար»․ ՊԲ

Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ, կիրառվել է «Բայրաքթար»․ ՊԲ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: