Կայուն պետականությունը մեր ազգային երազանքների գլխավոր ու պարտադիր գրավականն է. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասել է. ՛՛Այս շարունակվող պաշարման և սրացող մարտահրավերների պայմաններում առավել կարևորվում է Արցախի անկախության պահպանումը, հարգումն ու պաշտպանությունը՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքի և ազատության ձգտումների վրա:
Կայուն պետականությունը մեր ազգային երազանքների գլխավոր ու պարտադիր գրավականն է՛՛: