երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կայացել է «Արցախի բալիկներ» համույթի հաշվետու համերգը

Կայացել է «Արցախի բալիկներ» համույթի հաշվետու համերգը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող  «Արցախի բալիկներ» երգի-պարի ինքնագործ համույթը կենտրոնի դահլիճում հանդես է եկել 2022-2023 ուսումնական տարվա հաշվետու համերգով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  համերգային ծրագիրն ամփոփեց նաև 2018-2023 թվականների ուսումնական  գործընթացի  արդյունքները.  «Վոկալ» և «Պար» դասարանների 25 աշակերտներ ավարտեցին իրենց ուսումնառությունը։

Нет описания.

Нет описания.

«Տարիների ընթացքում համույթի աշակերտների թիվը մնում է անփոփոխ։ Ժամանակներ կային, երբ  200 և ավելի սան ունեինք, բայց, տարբեր պատճառներից ելնելով, թիվը փոքր-ինչ նվազեց։ Ուրախալի փաստ է, որ ունենք աշակերտ, ով ընտանիքի հետ Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից և սկսել մեծ սիրով հաճախել մեր համույթ։
Մեր բալիկների մեջ մենք սերմանում ենք ազգային գիտակցություն, քանի որ նրանք պետք է լավ իմանան մեր ազգային պարն ու երաժշտությունը»,-մեզ հետ զրույցում ասել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը։
Нет описания.

Նա նշել է, որ փորձում են ամեն բան անել, որպեսզի համույթի աշակերտների պարապմունքները չտուժեն Արցախում շարունակվող ծանր իրավիճակից։
Нет описания.
Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: