ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 23-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

 Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ քննարկվել է «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը:
Возможно, это изображение 1 человек и текст
Նա նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց սոցիալական վիճակի բարելավմամբ:
 
Առաջարկվում է վարչական իրավախախտում կատարելու համար մինչև 2023 թվականի մայիսի 9-ը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց ազատել վարչական տույժից:
 
Նախագծի ընդունման արդյունքում որակավորման քննությունները հանձնելուց հետո կվերականգնվի վերջիններիս վարելու իրավունքը:
 Возможно, это изображение 3 человека и текст
Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից մշակված նախագիծը արժանացել է խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:
 
Օրակարգի 2-րդ հարցը ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Օրինագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնի ոստիկանության իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:
 
Նախագիծը 3 կողմ ձայնով դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգում:
 
Հաջորդիվ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նվեր Գասպարյանը:
 
Օրենքի ընդունումն անհրաժեշտ է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ծառայողների և կենսաթոշակառուների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության, ինչպես նաև փորձաքննության ուղեգրման կարգերին առնչվող աշխատանքները կարգավորելու և համակարգելու նպատակով:
 Возможно, это изображение 2 человека и текст
Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
 
Զեկուցողները պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

  • Կիսվել: