ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացավ <<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական   մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Կայացավ <<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

 <<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական  ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց   Կանանց  միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց եւս մեկ անգամ արժեւորելու հայ կնոջ դերը: <<Կինը հանուն զարգացման>> խորագրով մրցանակաբաշխությունն արդեն դարձել է  ամենամյա եւ յուրաքանչյուր տարի այդ մրցանակին են արժանանում այն  կանայք, ովքեր ակտիվ ներգրավված են տնտեսության, առողջապահության, կրթության եւ հանրային ծառայության ոլորտներում եւ աչքի են ընկնում  իրենց մասնագիտական բարձր  պատրաստվածությամբ:

Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական էր եւ տարբերվում է իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում մրցանակակիրները բացառապես կանայք էին, այս տարի  կային նաեւ տղամարդ մրցանակակիրներ: Նկատենք, որ կանանց համար բարիք  ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի  նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաեւ նրանց աշխատանքը: Միջոցառումը  ուղեկցվեց  համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու էին եկել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Եվա Եգանյանը, ժողովրդական երգիչ Գրիգոր  Միրզոյանը, Պապ  Իսպիրյանը  եւ այլոք:

<<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական ամսագիրը  մրցանակներ  հանձնեց հետեւյալ   անվանակարգերում՝

Համայնքի  զարգացման  գործում  ունեցած մեծագույն ավանդի, համայնքի արդյունավետ կառավարման համար, <<Բարեկարգ համայնք>>  անվանակարգում  մրցանակ շնորհվեց  Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին: <<Մարզային ամենապահանջարկված ու յուրօրինակ հյուրատուն>> անվանակարգում մրցանակ   ստացավ ԻՐԻՍ հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանը, << Մայրաքաղաքի լավագույն ուսումնարան>> անվանակարգում  ՝ Երեւանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, <<Լավագույն  որակ եւ համ>>անվանակարգում ՝   Գյումրու  <<Կամելլիա Քեյքս>>  խմորեղենի արտադրության   տնօրեն   Հեղինե  Մելիք-Սարգսյանը, <<  Հանրապետության առաջատար եւ մրցունակ ուսումնական կենտրոն>> անվանակարգում՝ <<Ռովի Սթայլ>>-ի  հիմնադիր  տնօրեն Վիկա Սամվելյանը:   Մրցանակներ  ստացան նաեւ   առողջապության ոլորտում բազմամյա փորձ ունեցող  վաստակավոր բժիշկներ:

<< Բարձրակարգ  դեմքի եւ դիմածնոտային   պլաստիկ վիրաբույժ>>  անվանակարգում   մրցանակ    շնորհվեց  Ռաֆիկ Շահպարոնյանին, <<Տարվա լավագույն ալերգոլոգ – իմունոլոգ անվանակարգում>> ՝Մարգարիտա Հովնանյանին, << Բարձրագույն ակնաբույժ> անվանակարգում՝ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանին, <<Տարվա լավագույն բժիշկ լոգոպեդ>> անվանակարգում Քրիստինա Խառատյանին: Էրեբունի ԲԿ-ից   մրցանակներ ստացան՝  <<Տարվա առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ>> անվանակարգում   Աննա Աղազարյանը, << Տարվա լավագույն գաստրոէնտերոլոգ>> անվանակարգում  Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար  Անի Քոչարյանը, <<Առաջատար  ճառագայթաբան>> անվանակարգում՝  ռադիոլոգ Նունե Սարգսյանը:

<<Առաջատար եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա>> անվանակարգում մրցանակի արժանացավ   <<Համասփյուռ  դենտ>>կլինիկայի հիմնադիր Համասփյուռ Հարությունյանը, իսկ <<Լավագույն նորարար էսթետիկ ստոմատոլոգ>>  անվանկարգում ՝Արսեն Վարդանյանը: <<Վաստակավոր բժիշկ -   ռադիոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ <<ՆորքՄարաշ>>  սրտաբանական կենտրոնի բժիշկ -ռադիոլոգ Մարինե Դավթյանը, <<  Բարձրակարգ  եւ առաջատար  պոդոլոգ>> անվանակարգում՝ Լիանա  Իգիթյանը: <<Պացիենտի համակրանք>> անվանակարգում մրցանակ ստացավ բժիշկ Էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանը, <<Բարձրակարգ հոգեբան>> անվանակարգում ՝ Լիլիթ  Ալեքսանյանը:

<< Տարվա երիտասարդ լավագույն օտորինոլարինգոլոգ>> անվանակարգում մրցանակ   ստացավ «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ  Ալլա Համբարձումյանը:

<<Նորածնային խնամքի պարագաների ամենապահանջարկված խանութ սրահ>> անվանակարգում   մրցանակակիր ճանաչվեց  <<Հեփի Քիդս>>  խանութ սրահը, <<Մրցունակ ու նորարար մարմնամազության կենտրոն>>  անվանակարգում՝ <<Tutunjian Fitnes>> կենտրոնի  հիմնադիր տնօրեն, հայրենադարձված Գեւորգ Թութուջյանը իսկ <<Առաջատար  հարսանյաց  կենտրոն>> անվանակարգում՝<<Ժասմինա>> հարսանյաց  կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը:

<<Լավագույն նորարար ու մրցունակ  զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ   ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն եւ Մերի Հունանյանը, <<Լավագուն գործարար կին>>  ճանաչվեցին  <<Պլուս Մինուս>> հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանն ու <<Լի Վոյս>> վոկալ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:

<<Բարձրակարգ, եւ  առաջատար Ֆոտոստուդիա>> անվանակարգում մրցանակ ստացան  <<Դիմակահանդես>> ֆոտոստոիդիայի համահիմնադիրներ Մարիամ Դավթյանն ու Ռիմա Աբելյանը, իսկ << Առաջատար քեյթերինգային ընկերություն  անվանակարգում>> <<  KH Catering>> -ի  հիմնադիր տնօրեն Քրիստինա Բալայանը:

Կանանց   շրջանում<<Ամենապահանջարկված վարսահարդար-ոճաբան>>   անվանակարգում մրցանակ ստացավ   <<In VOGUE >>  գեղեցկության սրահի  վարսահարդար-ոճաբան Արմեն Աբրահամյանը իսկ << Բարձրակարգ   դիմահարդար>> անվանակարգում <<Նան  Մեյք -Ափ >> դիմահարդարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն  Նանե Սահակյանը:

<<Լավագույն նորարար ու մրցունակ  զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ շնորհվեց  << Իմ երազը>> զարգացման  կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանին եւ Մերի Հունանյանին

Հատուկ  մրցանակ շնորհվեց  նաեւ <<Արուս Խաչատրյան Լեթս  Դենս>> պարային ստուդիային:

  • Կիսվել: