շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները. ԱՀ նախագահը նոր նախարար է նշանակել

Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները. ԱՀ նախագահը նոր նախարար է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ստորագրել է հրամանագիր՝ Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։

՛՛Մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնին եմ նշանակել Միքայել Վիրաբյանին՝ վաղաժամկետ դադարեցնելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի նրա լիազորությունները։

Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները՛՛,-նշել է Հարությունյանը:

 

 
 
 
 

  • Կիսվել: