հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարող ենք ունենալ մի վիճակ, երբ չկարողանանք սպասել Արցախի նախագահի նշած 7 օրվան. Գուրգեն Ներսիսյան

Կարող ենք ունենալ մի վիճակ, երբ չկարողանանք սպասել Արցախի նախագահի նշած 7 օրվան. Գուրգեն Ներսիսյան

Այս մի քանի օրվա ընթացքում մեզ հաջողվեց մեր ձայնը լսելի դարձնել այն բոլոր սուբյեկտներին, որոնց ուղղված էր: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը NEWS.am-ի ՛՛Ուժի գործոն՛՛ հաղորդման ժամանակ այսպես մեկնաբանեց Արցախում ծավալվող համնաժողովրդական շարժման արդյունքները:

Նրա խոսքով՝ արդեն կան բազմաթիվ զանգել Սփյուռքից, ամենատարբեր միջոցառումներ են պլանավորվում, արտասահմանյան լրատվամիջոցներն են անդրադառնում թեմային, ռուսական ալիքներն են դրա մասին անընդհատ խոսում:

՛՛Իհարկե, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց այլ տարբերակ չկա, բոլորը պետք է արթնանան ու լծվեն այս շարժմանը՛՛,-ասաց Ներսիսյանը:

Խոսելով ծայրահեղ քայլերի մասին, որոնց, ըստ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, կարող են գնալ Արցախում, եթե մեկ շաբաթում իրավիճակի փոփոխություն չլին՝ պետնախսարարն ասաց, որ Արցախում իրավիճակը փոխվում է ժամերի ու օրերի ընթացքում:

՛՛Մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ հետագա մեր քայլերը ձեռնարկելու համար չկարողանանք սպասել Արցախի նախագահի կողմից հայտարարված 7 օրվան՛՛,-նշեց նա:

Նա, սակայն, չբացահայտեց, թե ինչ քայլերի մասին է խոսքը, միայն հավելեց. ՛՛Նախագահի կողմից այդ հայտարարությունն անելուց հետո էլ մենք ոչ թե պետք է նստենք ու սպասենք, թե ինչ կլինի 7 օր հետո, այլ առաջին իսկ վայրկյանից շարունակեն համախմբման գործընթացը, պետք է այդ օրերի ընթացքում անընդհատ Հայաստանում, Սփյուռքում կազմակերպվող ամենատարբեր ակցիաների միջոցով բոլորին հասանելի դարձնենք այն իրավիճակին, որի մեջ ապրում է արցախցին: Դրանից հետո մենք մեր քայլերի մասին պարբերաբար կտեղեկացնենք եւ պարզ կլինի, թե ինչ ընթացք կստանա շարժումը՛՛:

 

  • Կիսվել: