չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա. Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիայի մասին

Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա. Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիայի մասին

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ իրենք ցավ են ապրում Արցախում տեղի ունեցած դիվերսիայի առնչությամբ:

՛՛Մենք ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այս լուրջ միջադեպի զոհերի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող շրջանում` Լաչինի միջանցքի մոտով անցնելիս, ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից հարձակման ենթարկվեց:

Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա։ Մենք նաև կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ ՛՛ադրբեջանական դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում՛՛՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել ՛՛Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին՛՛, ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում ՛՛փոխհրաձգություն է սկսվել՛՛։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը:

 

  • Կիսվել: