կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ-ի լուծարման հրամանագիրը. Ալեքսանյան

Կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ-ի լուծարման հրամանագիրը. Ալեքսանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Արցախի լուծարմանը:

Նա, մասնավորապես, նշեց «Մենք ասել ենք, որ գնում ենք «Անջատում հանուն փրկության» ճանապարհով: ԼՂ-ի անջատում Ադրբեջանից՝ հանուն փրկության․ երբ մենք ասել ենք, որ դա իրագործելու համար նախ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ նենց բում է բարձրացել, էդ Երևանում էսօրվա միտինգ անողները եկել, ասել են՝ ազգադավներ, ասել ենք՝ ԼՂ իշխանություններ, գնացեք, Սոֆիայում բանակցեք, Երևանում հիմա միտինգ անող պատգամավորներն ասում էին՝ թուրքեր, սրիկաներ, չհամարձակվեք գնալ ու բանակցել։ Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ, ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը»։

Նա անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, որ իշխանությունը տապալել է կառավարության ծրագիրը: Այս առնչությամբ Ալեքսանյանն ասաց․ «Ոչ, կառավարության ծրագիրը չենք տապալել։ Այն, ինչը գրել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի դա իրականանա, ուրիշ բան, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իշխանազավթումը և մնացածը խաթարել են այդ բոլոր պրոցեսները։ Այդ ամեն ինչի արդյունքում իրենց կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ-ի լուծարման հրամանագիրը, որը 120 հազար հոգու դարձրել է փախստական»։

  • Կիսվել: