ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կանադայի համայնքների պալատը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը․ միջնորդություն է ընդունվել

Կանադայի համայնքների պալատը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը․ միջնորդություն է ընդունվել

Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովը միաձայն ընդունել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ միաձայն ընդունվել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնի բանաձեւը, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից։ 

Հաղորդվում է, որ բանաձեւը կուղարկվի Համայնքների պալատ՝ կառավարությունից պատասխանի  պահանջով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը գումարել է երկու առանձին նիստ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: