ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ է ընտրել

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ է ընտրել

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը: Հանդիպմանը ընդգծվել է Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը:

Նիստի ընթացքում սենատոր Լեո Ուսակոսը և պատգամավոր Ռեյչել Թոմասը ընտրվել են խմբի համանախագահներ, իսկ պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը ՝ խմբի փոխնախագահ:

«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», - ասվում է թվիթերյան հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: