ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կադրերի հարցին կանդրադառնամ մայիսի 21-ից հետո. Արայիկ Հարությունյան

Կադրերի հարցին կանդրադառնամ մայիսի 21-ից հետո. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը կադրային հարցերը լուծելու է մայիսի 21-ից հետո, այսինքն՝ իր՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այս մասին նա ասաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Մինչ այդ նա հավաստիացրեց, որ կադրային հարցերին չի անդրադառնալու, բայց շարունակելու է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները՝ երկրում համերաշխության մթնոլորտում արդի հարցերը լուծելու շուրջ:

Կադրերին Հարությունյանը պետք է ընտրի ըստ նրանց՝ հանրության շրջանում վայելած հարգանքի, անմիջականության, աշխատանքի թափանցիկության և արհեստավարժության սկզբունքի:

 

 

 

  • Կիսվել: