կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կա հիմնավոր ռիսկ, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից. Էմանուելե Պոցոլո

Կա հիմնավոր ռիսկ, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից. Էմանուելե Պոցոլո

Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները միջազգային իրավունքի անընդունելի խախտում են և լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության համար. կա հիմնավոր ռիսկ, որ այդ գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից՝ դե ֆակտո էթնիկական զտման միջոցով։

Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է Իտալիայի Սենատի «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d'Italia) խմբակցության պատգամավոր, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի անդամ Էմանուելե Պոցոլոն։

«Ադրբեջանական զորքերը պետք է զերծ մնան ցանկացած ագրեսիվ գործողությունից, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, և Եվրոպան պետք է շարունակի նպաստել խնդրի դիվանագիտական լուծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: