կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջրականում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

Ջրականում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում դիրքային հատվածում օգոստոսի 19-ին հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: