շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի շրջանում, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
 
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։
 

  • Կիսվել: